211652_close_icon
views-count3477 դիտում article-date 15:18 24-07-2018

Շիրակի մարզի մի շարք համայնքներում պլանային ջրանջատում կլինի

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության կապակցությամբ «Մարալիկի ջրատար»-ի տեղափոխման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 26-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 27-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ գյուղերի ջրամատակարարումը՝ Քեթի, Արևիկ, Այգաբաց, Բենյամին, Լուսակերտ, Սարատակ, Հոռոմ, Գուսանագյուղ, Հայրենյաց, Ձորակապ, Մարալիկ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b] Վեոլիա Ջուր ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր