Երևանյան տներից մեկի մոտակայքում հայտնաբերված օձը փրկարարները տեղափոխել են անվտանգ վայր
                        Նոյեմբերի 17-ին, ժամը 10:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում՝ դիտահորում, նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են երևանյան տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

