1297 դիտում
11:10 14-07-2023
Վարդավառի օրը Փրկարար ծառայությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով հուլիսի 16-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունը՝ «Վարդավառի» տոնական միջոցառումներով պայմանավորված, Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես նաև դեպի Երևան քաղաք միջպետական ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալելու է ժամանակավոր փրկարարական հենակետեր և իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը:
«Քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելու նպատակով ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կողմից ուժեղացված ծառայություն կիրականացվի Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ գոտում, ինչպես նաև Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի կողմից՝ հանրային №1, №2, №3 լողափերում։
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․
• լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին,
• անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ չվառել խարույկներ, չնետել այրված լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
• արևով լուսավորվող բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու դառնալ հրդեհի առաջացման պատճառ»։

Նմանատիպ նյութեր
6035 դիտում
17:07 17-07-2020
Վարդավառի օրը ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն. Հայտարարություն
4255 դիտում
16:59 23-07-2018
Փրկարար ծառայությունն անհրաժեշտության դեպքում կանցնի ուժեղացված հերթապահության. ԱԻ նախարար
1681 դիտում
19:45 27-12-2019
Փրկարար ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1915 դիտում
12:51 07-01-2025
Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են. Կադաստրի կոմիտեի նախագահ
703 դիտում
12:08 07-01-2025
Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել նախատեսված բնակարանային պետական աջակցության ծրագրից