1403 դիտում
16:00 26-07-2019
Փրկարար ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. խորհրդակցություն ԱԻՆ-ում
Հուլիսի 26-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Տեղեկացնում են ԱԻՆ-ից։
ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և փրկարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 22438 զանգ, 1433 դեպք-պատահար, որից 355-ը՝ արտակարգ բնույթի: Դեպք պատահարների հետևանքով զոհվել է 1 մարդ:
ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանի զեկույցի համաձայն՝ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 17 զանգ, ծառայության կողմից իրականացվել է 8 ելք, որից երկուսը կապված էր ինքնավնասման սպառնալիքի հետ: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն:
Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը զեկուցեց նախատեսվող արհեստական քարաթափման ծրագրի մասին, որի համաձայն Հայաստանի մարզերում քարաթափման վտանգ պարունակող հատվածներում կիրականացվեն նպատակային քարաթափման աշխատանքներ:
Արտակ Նահապետյանը մարզային փրկարարական վարչությունների պետերին հանձնարարեց անակնկալ ստուգումներ իրականացնել իրենց ենթակա կառույցներում և պարզել փրկարար ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարման որակը:
Փրկարար ծառայության տնօրենը հորդորեց պատշաճ ուշադրություն դարձնել նաև ծառայողների շարային պատրաստությանը, զբաղեցված շենք-շինությունների մաքրությանը:
Քանի որ հրդեհների թվի աննախադեպ աճի հետ կապված Փրկարար ծառայությունը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, ծառայության տնօրենը հանձնարարեց ազատ հերթափոխում գտնվող անձնակազմին ևս, ըստ անհրաժեշտության, ներգրավել հրշեջ-փրկարարական աշխատանքներում:
Արտակ Նահապետյանը հանձնարարեց նաև խրախուսման ներկայացնել ծառայության ընթացքում բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած հրշեջ-փրկարարներին:
Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարեց հանրապետության ամբողջ տարածքում հրշեջ մեքենաներով ակտիվորեն մասնակցել Վարդավառի տոնակատարություններին:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ գնդապետ Նահապետյանը տվեց կարգապահության և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
1525 դիտում
19:23 04-01-2019
Շտապօգնության ծառայությունն աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով. Երևանում կանչերի թիվն անցել է 860-ից
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
892 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը