211652_close_icon
views-count5716 դիտում article-date 18:30 22-07-2018

Պետր Չեխը կարող է տեղափոխվել «Ռոմա»

«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: «Ռոմայի» ղեկավարությունը 36-ամյա դարպասապահին դիտարկում է որպես Ալիսոնի փոխարինող, որը ռեկորդային 62,5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Լիվերպուլ»: Նշվում է, որ Չեխին կարող է ձեռք բերել նաև «Չելսին», եթե Տիբո Կուրտուան տեղափոխվի «Ռեալ»: Հիշեցնենք, որ հունիսին «Արսենալը» ձեռք բերեց «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին, որն էլ կդառնա թիմի հիմնական կազմի դարպասապահը: Լոնդոնցիների կազմում հանդես է գալիս նաև Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինան: ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Պետր Չեխը 34 խաղ է անցկացրել, որում բաց է թողել 48 գնդակ:

Նմանատիպ նյութեր