31313 դիտում
11:10 22-07-2018
Հերթական խոշոր ավտովթարը «Հյուսիս - Հարավ» նոր կառուցվող ճանապարհին․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 48-ամյա Յուրիկ Վալեսյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 RA 116 համարանիշի ավտոմեքենայով Երևան - Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Յ․ Վալեսյանն ու ուղևորներ՝ Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Սաթիկ Բաբուջյանը և 15-ամյա Արմեն Վալեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը Թալինի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ տուժածները ընտանիքի անդսամներ են։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)