211652_close_icon
views-count37724 դիտում article-date 09:22 04-11-2021

Հերթական ավտովթարը՝ Երևանում. Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել են BMW-ն ու Niva-ն. Niva-ն էլ տապալել է էլեկտրասյունը. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, հերթական ավտովթարն  է տեղի ունեցել Երևանի Հյուսիս-Հարավ  նոր կառուցված ճանապարհի Սիլիկյան թաղամասի տարածքում: Ժամը 20:20-ի սահմաններում բախվել են Արմեն Մարտիրոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Արթուր Էլոյանի վարած BMW M3 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհի էլեկտրասյունը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Օպերատիվորեն ժամանել  է  նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել Niva-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է  հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի  4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ  նույն վաշտի պարեկ Զարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր