58235 դիտում
17:12 21-07-2024
Հերթական ավտովթարը՝ Կոտայքի մարզում հայտնի «պատուհաս» ճանապարհին. «Hyundai Elantra»-ն հայտնվել է ջրափոսում, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 21-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Աբովյան վարչական տարածքի այն հատվածում, որտեղ ճանապարհը վարորդների համար դարձել է իսկական պատուհաս։
Ժամը 15:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Ռոբերտ Բ.-ն, իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին Չայնիի ոլորանների սկզբնամասում, ճանապարհին կուտակված անձրևաջրերի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի և գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նիկոլայ Կաղյանն ու Ալեքսան Եղիազարյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Վարդուհի Մ.-ն, 39-ամյա Լևոն Խ.-ն և 7-ամյա Էրիկ Բ.-ն։ Նրանք ընտանիքի անդամներ են։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածը մի իսկական փորձանք է դարձել վարորդների համար և երբ անձրևում է, այդ հատվածում անձրևաջրերը կուտակվում են, վարոդները ավտոմեքենայով հայտնվում են անձրևաջրերի մեջ, կորցնում են մեքենայի կառավարումը և տեղի է ունենում վթար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+