ՀՖՖ-ն «Շիրակին» տուգանել է 334 հազար դրամով
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ, որտեղ քննարկվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տուգանքը 30 օրում չմուծելու մասին հարցը:
Նիստի արձանագրությունում նշվում է.
«04/07/18թ. և 12/07/18թ. գլխ. հաշվապահ Գ. Ռեչելյանի ներկայացրած զեկուցագրերի
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի տուգանքը 30 օրում չմուծելու համար ՀՖՖ-ի
կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 33-րդ կետի համաձայն` «Շիրակ»
ֆուտբոլային ակումբին տուգանել 334000 դրամ»: