211652_close_icon

2025 թ. ընթացքում ապահովել ենք 2024 թ. ցուցանիշից 334.3 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ նախագահ

views-count973 դիտում article-date 16:01 07-01-2026
Բյուջեով նախատեսված հարկային եկամուտներն ապահովվել են և գերազանցել կանխատեսումները: Ամբողջ տարվա ընթացքում հարկ վճարողների հետ միասին կարողացանք պահպանել հարկային եկամուտների կայուն երկնիշ աճը՝ տարին ավարտելով բարձր արդյունքներով: Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Այսպես, 2025 թ. ընթացքում հարկ վճարողների հետ ապահովել ենք 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թ. ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14.5%-ով:
 
2025 թ. պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2%, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով վերանայված` 2 տրլն 729.4 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ` 99.8%:
 
Հարկերի և տուրքերի փաստացի մուտքը գերազանցել է նաև 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում (ՄԺԾԾ) և 2026 թ. բյուջետային ուղերձ-բացատրագրում արտացոլված 2025 թ. համար կանխատեսվող ցուցանիշները:
 
Գրանցված ցուցանիշները կրկին հաստատում են, որ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը և ձևավորված մարդակենտրոն միջավայրը, հիմնված երկխոսության և գործընկերության վրա, արդյունավետորեն նպաստում են հարկ վճարելու բարեխիղճ և հոգատար մշակույթի կայացմանը։
 
Երախտագիտությունս եմ հայտնում մեր հարկ վճարողներին՝ ցուցաբերած կարգապահության, պատասխանատվության և մեր հանդեպ ունեցած վստահության համար»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր