4638 դիտում
21:17 20-07-2018
ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել կալանավորված պատգամավորներին
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգարետա Քիներ-Նելենը, փոխնախագահ Միշել Ջորջ Լինքը և զեկուցող Կիրիակոս Հաջիյանին կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել երկրում ազատազրկված պատգամավորներին: Տեղեկացնում են ԵԱՀԿ գրասենյակը:
Ողջունելով երկրում երկու տարի շարունակված արտակարգ դրության ռեժիմը վերացնելու որոշումը՝ նրանք ընդգծել են, որ դա լավ հնարավորություն է Թուրքիայի իշխանությունների համար՝ երկրում վերականգնելու քաղաքացիական ազատությունները, օրենքի գերակայությունը, ժողովրդի հիմնարար ազատությունները:
Միաժամանակ, ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները նշել են, որ Սելահաթթին Դեմիրթաշը և մյուս ընտրված խորհրդարանականները պետք է ազատ արձակվեն և կատարեն պարտականություններն այն անձանց առջև, ովքեր ընտրել են նրանց:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 12 պատգամավոր 2016 թվականի նոյեմբերից ձերբակալվել, ապա կալանավորվել էին: Ներկայում կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը հասնում է 9-ի:
Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում մի շարք մեղադրանքներով, այդ թվում և «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինել, դրդել հանցագործություն կատարելուն և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնել»:
Նմանատիպ նյութեր
2109 դիտում
13:15 05-02-2022
ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
2055 դիտում
09:57 26-07-2022
Բլինքենը հորդորել է Ալիևին ազատ արձակել մնացած հայ ձերբակալվածներին
Այս բաժնից
535 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար
859 դիտում
13:26 01-02-2025
Ռուսաստանը փետրվարի 5-ից արտաքսելու է անօրինական միգրանտներին
727 դիտում
12:23 01-02-2025
Կանցլերի թեկնածուն ջախջախվել է․ The Guardian