211652_close_icon
views-count818 դիտում article-date 11:02 14-01-2023

ԱՄՆ Պետքարտուղարությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել կալանավորված ընդդիմադիրներին

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման խթանմանը, և այս դեպքում մենք կրկին կոչ ենք անում կառավարությանը հարգել իր քաղաքացիների իրավունքները, ներառյալ խաղաղ արտահայտման իրավունքը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Փաթելը՝ պատասխանելով ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներ Բախտիյար Հաջիևի և Թոֆիկ Յագուբլուի վերջին ձերբակալությունների մասին հարցին։

«Սա մի հարց է, որը մենք շարունակում ենք խորապես ուսումնասիրել եւ ուղղակիորեն բարձրաձայնել։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման խթանմանը, եւ այս դեպքում մենք կրկին կոչ ենք անում կառավարությանը հարգել իր քաղաքացիների իրավունքները, ներառյալ խաղաղ արտահայտման իրավունքը։ Մենք խորապես մտահոգված ենք այս ձերբակալություններով եւ կոչ ենք անում իշխանություններին հնարավորինս շուտ ազատ արձակել ընդդիմադիրներին»,- ասել է նա։ 

Նմանատիպ նյութեր