«Մասսայական ֆուտբոլի շաբաթ» միջոցառում՝ N151 մանկապարտեզում
Սեպտեմբերի 18-ին ՀՖՖ հրահանգիչներն այցելեցին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող N151 մանկապարտեզը, որտեղ անցկացրել են ֆուտբոլային զվարճալի միջոցառում՝ սեպտեմբերի 23-ից 30-ը հայտարարված «Մասսսյական ֆուտբոլի շաբաթվա» շրջանակներում:
ՀՖՖ ներկայացուցիչներն անցկացրեցին զվարճալի խաղեր, զրուցեցին երեխաների և դաստիարակների հետ, բաժանեցին նվերներ և տրամադրեցին մարզագույք: