6727 դիտում
18:17 16-06-2018
«Մասայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի առաջին միջոցառումը Գորիսում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցկացնում է նոր ծրագիր, որը կրում է «Մասայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» անվանումը: Ծրագրի նպատակներն են՝ ֆուտբոլի զարգացումը հանրակրթական դպրոցներում, ֆուտբոլի մասայականացումը, ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը:
Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի մարզերում 2018թ. հունիսից հոկտեմբեր ամիսներին: Նախատեսվում է, որ ծրագրի մասնակից են դառնալու մոտ 200 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ և 7-13 տարեկան մոտ 2000 երեխա:
Հունիսի 13-ին Գորիսում կայացավ ծրագրի անդրանիկ միջոցառումը, որին մասնակցեցին հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի 20 ուսուցիչ և մոտ 200 երեխա: Անցկացվեցին տեսական և գործնական պարապմունքներ, որոնց համար ՀՖՖ տրամադրել էր մարզագույք:
Նախագծի շրջանակներում հաջորդ միջոցառումը նախատեսված է անցկացնել հունիսի վերջին Վայոց Ձորի մարզում:
Նմանատիպ նյութեր
4041 դիտում
17:08 19-07-2018
«Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի միջոցառումը՝ Նոյեմբերյանում
3494 դիտում
19:07 01-08-2018
«Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագիրի հերթական միջոցառումն անցկացվեց Վարդենիսում
Այս բաժնից
2962 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3406 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները
2746 դիտում
18:37 10-01-2025
«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն պարտավորվել է փոխհատուցել ՀՖՖ-ին