3549 դիտում
16:21 19-07-2018
Դավիթ Անանյանը խորհուրդ է տալիս քննարկել ոչ թե իր կադրային քաղաքականությունը, այլ ՊԵԿ-ի գործառույթների կատարումը
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հորդորում է իրենց կառույցի աշխատանքը դատել հարկային վարչարարությամբ պետական բյուջե մուտքեր ապահովելու և ոչ թե իր կողմից վարվող կադրային քաղաքականության տեսանկյունից։ «Կարևորը այն չէ, թե մենք ինչ որոշումներ ենք ընդունում, կարևորն այն է, մենք մեր որոշումների գերին ենք մնում, թե ոչ: Երբ որոշումների մասով վերապահումներ են լինում, մենք հակառակ որոշումներն ենք ընդունում, անցնում առաջ: Իմ անելիքը առավոտից երեկո դարդ անելը չէ, թե ինչ կադրեր նշանակեցի, իմ անելիքը հարկային վարչարարությամբ հարկային եկամուտներ ապահովելն ու հսկողություն իրականացնելն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց պաշտոնյան՝ անդրադառնալով Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետի նշանակմանը:
Այդ նշանակումը մամուլի բավականին քննադատությունների է արժանացել, գրում են այն մասին, որ Բագրատաշենի մաքսային կետի պետ նշանակված Արթուր Գասպարյանը Լևոն Հրաչի Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) քրոջ որդին է: «Ով է նշանակումներին տալիս «աղմկահարույց», «խայտառակ» բնորոշումը: Ես կխնդրեի սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերին և հանրությանը չնույնականացնել: Այդ անձնավորությունը Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չի այն պարզ պատճառով, որ նրա քույրը տղա չունի: Ինչ-որ հեռավոր ազգակցական կապ ունեն, այնուամենայնիվ»,-ասաց ՊԵԿ նախագահը։
Համաձայն մամուլի հրապարակումների՝ ՊԵԿ համակարգի աշխատակիցները դժգոհել են, որ նորանշանակ պաշտոնյան մասնագիտական առումով պատրաստված չէ, մտահոգություններ են արտահայտել կոռուպցիոն դրսևորումների հետ նրա առնչության վերաբերյալ: Այդ կապակցությամբ, ըստ Դավիթ Անանյանի, ծառայողական քննություն է նշանակվել՝ հասկանալու, արդյոք աշխատակիցները նման բան ասել են, թե ոչ, և արդյոք պաշտոնյայի հանդեպ կատարված վերապահումները տեղին են, թե ոչ:
ՊԵԿ-ից հերքում են նաև, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդական նշանակված Սամվել Իսախանյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի սանիկն է:
Նմանատիպ նյութեր
1314 դիտում
16:20 18-06-2021
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ընտրություններին ընդառաջ երկու խորհուրդ ունի
23501 դիտում
21:14 21-07-2020
Հայաստանի քաղաքական իշխանությունը, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը. Արթուր Վանեցյան. 168.am
9641 դիտում
20:53 26-09-2018
Դավիթ Անանյանը իրավապահներին տեղն է ցույց տալիս. Hayeli.am
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը