211652_close_icon
views-count1278 դիտում article-date 16:20 18-06-2021

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ընտրություններին ընդառաջ երկու խորհուրդ ունի

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ընտրություններին ընդառաջ երկու խորհուրդ ունի:

Նա նշել է.

«1. Անհրաժեշտ է պարտադիր գնալ քվեարկության և պարտադիր քվեարկել որևէ ուժի օգտին։ Ցանկալի է ընտրել այն ուժին, որը, ամենայն հավանականությամբ, հաղթահարելու է անցողիկ շեմը և հայտնվելու է խորհրդարանում, հակառակ պարագայում քվեարկության չգնալով, կամ բոլորին դեմ քվեարկելով, կամ «չանցողիկ» քաղաքական ուժի օգտին քվեարկելով, ըստ էության, համաձայնվում եք այն մտքի հետ, որ ձեր ձայնը հնարավոր է «բաշխվի» ձեզ համար ոչ ցանկալի քաղաքական ուժի օգտին։

2. Ընտրեք այս պահին քաղաքական իշխանության հավակնորդներից այն ուժին, որը ձեր պատկերացմամբ (ազնվորեն դատելով)՝

ա) ունի բավականաչափ փորձ, հմտություններ ու կարողություններ՝ առնվազն առաջնահերթ լուծելու մեր երկրի առջև ծառացած արտաքին անվտանգության հետ կապված բոլոր խնդիրները (սահմանների անձեռնմխելիության վերականգնում, հետկապիտուլիացիոն իրավիճակի բեկում, բանակաշինություն և այլն),

բ) ունի հստակ պատկերացումներ, թե ինչպես պետք է վերադառնալ հավասարակշռված արտաքին քաղաքականությանը՝ վերականգնելով արժանապատիվ հարաբերությունները Հայաստանի ռազմավարական (պոտենցիալ ռազմավարական) և տարածաշրջանային գործընկերների հետ, ինպես նաև վերադարձնելով Հայաստանի՝ «տարածաշրջանային գործոնի» դերակատարությունը,

գ) որն ունի մեր երկրի տնտեսական զարգացման համար հստակ սահմանված ռազմավարական նպատակներ և դրանք իրագործելու՝ առնվազն ուղենիշային առաջնահերթություններ։

Նմանատիպ նյութեր