23468 դիտում
21:14 21-07-2020
Հայաստանի քաղաքական իշխանությունը, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը. Արթուր Վանեցյան. 168.am
[url=https://168.am/2020/07/21/1339189.html]168. am-ը[/url] հարցազրույց է հրապարակել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
[b]Պարոն Վանեցյան, վերջին օրերի սահմանային լարվածության շուրջ նախնական գնահատականներ ունե՞ք։[/b]
Նույնիսկ նախնական գնահատականների համար դեռ վաղ է։ Ես ուղղակի կվերահաստատեմ նախկինում իմ հնչեցրած գնահատականները, որ մենք ունենք փայլուն գեներալներ ու սպաներ, մոբիլ ու մարտունակ բանակ, որը հրաշալի լուծեց իր առջև դրած խնդիրը։ Այսօրվա բանակը բազմաթիվ մարդկանց երեք տասնամյակ տևած աշխատանքի արդյունքն է։ Մեր երկրում արդեն ձևավորվել են զինվորական դինաստիաներ՝ լավ կրթությամբ, բարձր պատրաստվածությամբ և բացառիկ հայրենասիրությամբ և ոգով։ Սա կհասկանա միայն նա, ով եղել է մարտական դիրքում, անցել զինվորական ծառայություն։ Սա հաղթող բանակի ոգի է։
Ցավոք, նույն չեմ կարող ասել դիվանագիտական հարթակում մեր պետության ձեռքբերումների մասով։ Բոլոր ուղղություններով ունենք միջազգային հանրության, գործընկեր պետությունների «կիսահայտարարություններ», ագրեսոր Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարության նշան դնող գնահատականներ։ Մինչդեռ գործ ունենք բացառիկ իրավիճակի հետ, երբ թշնամին երեսուն տարվա մեջ առաջին անգամ նման մասշտաբների հարձակում է գործել ոչ թե՝ Արցախի, այլ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ուղղությամբ։ Եվ սա պետք է առիթ դառնար միջազգային հանրությանը փաստարկված ներկայացնելու և բացատրելու, որ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն՝ Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության, այլև՝ ողջ տարածաշրջանի համար։ Մինչդեռ ընդամենն օրերս Չմիավորված պետությունների բյուրոն, որի կազմում 120 պետություն են, հակահայ հայտարարությամբ հանդես եկավ, սա ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի տարբերություն բանակի, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը։ Ուզում եմ նաև ընդգծել, որ հիացած եմ մեր ժողովրդի միասնությամբ ու համախմբվածությամբ, անցած օրերին բոլորս ականատես եղանք, թե ինչպես է հայությունը մի բռունցք դառնում ընդդեմ թշնամու, իսկ Հայաստանի ընդդիմությունն արտաքին վտանգի դեպքում՝ միավորվում պետության շուրջ՝ այդ ընթացքում շարունակելով թիրախ լինել իշխանական ֆեյքերի և ֆեյքերի գործառույթ իրականացնող որոշ պետական պաշտոնյաների կողմից, որոնք արտաքին թշնամուն թողած՝ նույն այդ օրերին զբաղված էին երկրի ներսում թշնամիներ փնտրելով և այլ տափակաբանություններով։
[b]Այս օրերին ականատես եղանք ազգային անվտանգության մի շարք սպառնալիքների՝ մեր զինվորականների անձնական տվյալների արտահոսքից՝ մինչև պետական կայքերի դեմ հակերային հարձակումներ, ազգաբնակչության շրջանում խուճապ տարածող sms հաղորդագրություններ, և այլն, ինչո՞ւ համակարգն այս աստիճան թերացավ։[/b]
Դեռ ժամանակ կունենանք վերլուծելու, թե ինչու համակարգը թերացավ։ Դուք թվարկեցիք թերացումների միայն երևացող կողմը, որն ամբողջական պատկերի մի փոքր մասն է ընդամենը։ Իսկ թերացման պատճառն առավել քան ակնհայտ է։
Իրեն հնազանդ ԱԱԾ ունենալու համար Նիկոլ Փաշինյանը քանդեց տարիներով կայացած համակարգը, ստեղծեց մի իրավիճակ, երբ ոլորտի պրոֆեսիոնալներն ու կենսագրություն ունեցող սպաները սկսեցին լքել այն, դրա համար էլ ունենք այս պատկերը։ Անշուշտ, ԱԱԾ-ում այսօր էլ շատ պրոֆեսիոնալ կադրեր կան, բոլորն իմ նախկին կոլեգաներն ու ներկայիս ընկերներն են և իրենց ուսերին են պահում համակարգը, բայց երբ առողջ ու գործող օրգանիզմին օտար ու պրոցեսներից անտեղյակ «գլուխ են փոխպատվաստում», միշտ այսպես է լինում՝ հատկապես այնպիսի փակ ու հիերարխիկ համակարգերի դեպքում, ինչպիսին ԱԱԾ-ն է։
Ընդհանուր առմամբ, տավուշյան դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունն անվտանգու-թյունն է, և այդ ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք անելու։
Ուզում եմ շեշտել, որ անվտանգության գաղափարը չի սահմանափակվում միայն զինված ուժերի մարտունակությամբ։ Ազգային անվտանգությունն ապահովվում է մի շարք ուղղություններով գրագետ, նպատակային, մշտական և հետևողական աշխատանքով։ Այս հարցերում մենք սխալվելու իրավունք չունենք։ Եվ դաշնակիցների հետ անկեղծ և վստահելի հարաբերություններն ամենակարևոր գործոններից մեկն է։ Եվ ես, ցավոք, տեսում եմ, որ այս ու մի շարք այլ ուղղություններով թույլ են տրված սխալներ։ Չի կարելի անվտանգության ապահովման ողջ ծանրաբեռնվածությունը թողնել միայն բանակի վրա։ Երբ իշխանությունն աշխատանքի մյուս ուղղություններում ունենում է սխալներ, ապա բանակի վրա ծանրաբեռնվածությունն էապես մեծանում է։
Մանրամասն՝ [url=https://168.am/2020/07/21/1339189.html]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
3525 դիտում
16:21 19-07-2018
Դավիթ Անանյանը խորհուրդ է տալիս քննարկել ոչ թե իր կադրային քաղաքականությունը, այլ ՊԵԿ-ի գործառույթների կատարումը
2819 դիտում
23:30 24-07-2022
Արդյո՞ք պետությունը պատշաճ վերահսկում է հակածխախոտային օրենքի կատարումը. Հակոբ Կարապետյան
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը