Ժամանակավոր կասեցված է գազալցակայաններ կառուցելու և շահագործելու թույլտվություն տալու գործընթացը, «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ ժամանակով առկախված է գազալցակայաններ կառուցելու և շահագործելու թույլտվություն տալու գործընթացը:
Բանն այն է, որ այս արգելքը գործում էր նաև Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ, սակայն փաստորեն նոր իրողությունները ոչինչ չեն փոխել, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ դեռ որոշ ժամանակ գազալցակայաններ շահագործելու թույլտվություն չի տա: Մեր տեղեկություններով՝ պատճառը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն է, ըստ որի՝ նոր քարտեզներ և նոր կանոնակարգեր են մշակվում:
Իսկ այդ ընթացքում Քաղաքաշինության պետական կոմիտեն մերժում է անխտիր բոլորի՝ գազալցակայաններ կառուցելու թույլտվությունների մասին դիմումները: Հատկանշական է փաստը, որ այս գործելաոճը կարող է խանգարել տնտեսապես՝ հաշվի առնելով, որ նոր գազալցակայանները նոր աշխատատեղեր են, բյուջե՝ հարկային մեծ եկամուտներ, և այսպես շարունակ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]