211652_close_icon
views-count65908 դիտում article-date 23:40 29-09-2021

ԿԳՄՍՆ-ն Խաչատուր Սուքիասյանին 25 հարկանի շենք կառուցելու ապօրինի թույլտվություն է տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Yerkir.am-ը հայտնել էր, որ ՔՊ-ական պատգամավոր, հայտնի գործարար և Փաշինյանի իշխանության առանցքային հենարան Խաչատուր Սուքիասյանի համար «ծովը ծնկներից է»։ Իրեն պատկանող «Ռոսիա մոլ» առեւտրի կենտրոնի կողքին բարձրահարկ՝ 25 հարկանի շենք է կառուցում, որը, ըստ մասնագետների, կառուցվում է ապօրինաբար, սահմանված կանոնակարգերի խախտումով։

Տեղեկությունը Խաչատուր Սուքիասյանը մեզ հետ մասնավոր զրույցում հաստատեց՝ հաստատելով, որ շենքը 25 հարկ է ունենալու։

Շենքի կառուցման ապօրինության մասին Yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության նախկին պետ Արմեն Աբրոյանից։

«Գործակալության լուծարումից հետո Երեւանում սկսեցին ապօրինի շենքեր բարձրանալ։ Սուքիասյաններին պատկանող «Ռոսիա մոլ»-ի կողքին ապօրինաբար, նորմերի խախտումով նոր շենք է կառուցվում։ Այն ժամանակ գործակալությունը մերժեց, քանի որ տարածքը համարվում է պատմական միջավայր՝ 5-6 հարկանի շենքերով, եթե ավելի բարձրահարկ կառուցվի՝ կկորչի թաղամասի ճարտարապետական տեսքը։ Հիմա 25 հարկի համաձայնություն ունեն»,- ասաց Աբրոյանը։

Այս առնչությամբ Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, որտեղից մեզ պատասխանել են, որ Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պող. 16/4 և 16/12 հասցեներում կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրի առնչությամբ 2019թ. նախարարությունն իր իրավասությունների մասով առարկություն չի ունեցել: Պատասխան նամակը ներկայացնում ենք ստորեւ։

Արմեն Աբրոյանը շեշտում է՝ ապօրինի է, գործակալությունը չի տվել նման բարձրության շենքի կառուցման դրական եզրակացություն։

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր