211652_close_icon
views-count23578 դիտում article-date 22:54 18-07-2018

Երկնային պալատ. ինչպիսին է Պուտինի 500 մլն դոլարանոց շքեղ օդանավը ներսից.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բրիտանական [color=#EF2929]Daily Mail[/color] պարբերականը ներկայացրել է ուշագրավ ֆոտոշարք՝ բացահայտելով, թե ինչպիսին է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավը ներսից: Դատելով լուսանկարներից՝ ինքնաթիռում կա ոսկեզօծ զուգարանակոնք, լոգասենյակ, ահռելի մահճակալ, խորհրդակցությունների սրահ, կաշվեպատ կահույք՝ կառուցված նեոդասական ոճով, աշխատասենյակ և նույնիսկ մարզասրահ: Թեև օդանավն արտաքուստ սովորական է թվում, սակայն ներսում ամեն ինչ չափազանց ճոխ է ու շքեղ: Աղբյուրը նկատում է, որ Պուտինի «երկնային պալատն» արժե 500 մլն դոլար, մինչդեռ նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի Air Force One օդանավն արժե 1 մլրդ դոլար: Պուտինի օդանավն ունի 65 մ երկարություն, 65 մ լայնություն (թևերի բացվածքով): Այն կարող է թռչել առավելագույնը 12.000 մ բարձրության վրա՝ զարգացնելով առավելագույնը 1665 կմ/ժ արագություն: Օդանավը կառուցվել է Վորոնեժում գտնվող ավիաշինական գործարանում և ունի հատուկ ծածկույթ, որի շնորհիվ այն պակաս տեսանելի է ռադարների համար: Բացի այդ, դրանում ներկառուցված է գերառաջադեմ հեռահաղորդակցային համակարգ, որն արտակարգ իրավիճակներում հնարավորություն կտա կառավարել երկրի զինված ուժերը: Հատկանշական է, որ Պուտինն ունի այսպիսի 4 օդանավ, որոնք ՌԴ նախագահի մեկնումից առաջ նախապատրաստվում են, ու մինչ վերջին պահը հայտնի չէ, թե նա որ ինքնաթիռով է մեկնելու: Երբ Պուտինն ի վերջո որոշում է՝ ո՛ր ինքնաթիռով է մեկնելու, մյուս երեքը հետևում են նրան: Հայտնի է, որ ՌԴ նախագահին, բացի այդ, կարող է ուղեկցել 68 կործանիչ՝ նրա անվտանգությունն ապահովելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր