Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպումը. նախաձեռնողը եղել է ՀՀ առաջին նախագահը
Երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Այս մասին հաղորդում են ՀՀ կառավարությունից:
«Առաջին նախագահը իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: