5989 դիտում
08:48 13-07-2018
Մոսկվայի խանդը կարող է քննարկման առարկա դառնալ Թրամփ-Պուտին գագաթաժողովին․ «Ամերիկայի ձայն»
Այսօր Եվրամիությունը բաց է նոր Հայաստանի հետ առավելագույն համագործակցության համար, «[url=https://www.amerikayidzayn.com/a/4480364.html]Ամերիկայի Ձայն[/url]»-ին պատմում է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը.
«Ցանկացած ձեռք, որ Հայաստանը կպարզի դեպի ԱՄՆ կամ Եվրամիություն կընդունվի առավել դրական»:
Վերլուծաբանի խոսքով, Բրյուսելում ժողովրդավար Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացման քաղաքական որոշումն ընդունված է.
«Հարաբերությունների սերտացման ընթացքը որոշվելու է ոչ թե Բրյուսելում այլ՝ Երևանում: Այսինքն, Եվրամիությունը հավանաբար պատրաստ է բավարարել հարաբերությունների ընդլայնման Երևանի ցանկացած առաջարկ»:
Ուստի Հայաստանի իշխանությունները հայտնվում են ձեռնտու վիճակում և Եվրամիության հետ հարաբերությունները պայմանավորվում են միայն Երևանի պատրաստակամության մակարդակով.
«Հայաստանի կառավարությունը բավականին զգուշավոր է գործում: Հաշվի առնելով Կրեմլի պահվածքը, ես հասկանում եմ այդ զգուշավորության պատճառները»:
Հետխորհրդային երկրների նկատմամբ Մոսկվայի խանդը կարող է քննարկման առարկա դառնալ նաև առաջիկա Թրամփ-Պուտին գագաթաժողովին, նշում է Ջոն Հերբսթը: Նրա խոսքով, նախագահ Թրամփը կարող է այդ կապակցությամբ հակասական հայտարարություններ անել, սակայն, դա չի նշանակի պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխություն.
«Անշուշտ, եթե նախագահ Թրամփը հայտարարի օրինակ, որ Ռուսաստանի համար բնական է ունենալ իր շուրջ ազդեցության գոտի, դա կարող է ոգեշնչել Կրեմլին՝ հարևան պետությունների հետ հարաբերություններում: Սակայն, այդ հայտարարությունը չի կարող ազդել պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականության վրա»:
Գագաթաժողովի ընթացքում Իրանի, պատժամիջոցների և Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր գործարքի մասին լուրերին չի հավատում նաև ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկը.
«Գործարքի մասին բազմաթիվ լուրեր են հայտնվում, սակայն, ես լուրջ կասկածներ ունեմ, որ դա հնարավոր է: Դա կլիներ ոչ միայն սարսափելի վատ գործարք, այդ գործարքը հնարավոր չի լինի իրականացնել, քանի որ ոչ Ռուսաստանը կարող է հանել Իրանը Սիրիայից, ոչ էլ Թրամփը՝ հանել պատժամիջոցները»:
Փորձագետի կարծիքով, գագաթաժողովի ընթացքում որևէ առարկայական պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել միայն միջին հեռահարության միջուկային հրթիռների համաձայնագրի վերաբերյալ: Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան օրակարգի այլ հարցերին, ապա, դրանք չափից ավելի խորն են և մեկ հանդիպում անցկացնելով դրանք ուղղակի անհնար է կարգավորել, համոզված են վերլուծաբանները:
Նմանատիպ նյութեր
9882 դիտում
11:07 06-07-2017
Թրամփ-Պուտին հանդիպման արդյունքները կարող են ազդել Հայաստանի վրա. «Ամերիկայի ձայն»
4229 դիտում
08:41 14-07-2018
Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
730 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
706 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
820 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ