4232 դիտում
08:41 14-07-2018
Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է ասել, որ ուզում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա այժմ ունի դրա հնարավորությունը, երբ մի քանի օրից հանդիպի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4481756.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելուց, ապա Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ այդ երկրում բանակցություններ անցկացնելուց հետո Հելսինկիում հանդիպելու է Ռուսաստանի նախագահին: Սակայն որևէ մեկն այսօր չի կարող ասել, թե ինչ համաձայնություն կարող է կայացվել նրանց միջև: Թրամփը պարզապես ասել է, որ զրուցելու են Սիրիայի մասին, որտեղ Մոսկվան պաշտպանում է նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը:
Մյուս կարևոր հարցն այն է, թե արդյոք Թրամփն ինչ որ կերպ կճանաչի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, թե ոչ: Իսկ սա մի հարց է, որն ինքը` Թրամփը չի բացառել:
«Այս պահին ես այդ մասին չեմ կարող ասել, սակայն Ղրիմի հարցով մտահոգ եմ»,- այսպիսի անորոշ պատասխան է տվել նա օրեր առաջ:
Բայց ինչպես վերլուծաբաններն են ասում, Թրամփը կարող է Պուտինի հետ գագաթաժողովն օգտագործել Եվրոպայի անվտանգության հարցը բարձրացնելու համար: Դրան անհամբերությամբ սպասում են հատկապես եվրոպական փոքր երկրները, որոնք շատ խոցելի են ռուսական ագրեսիայի դեպքում:
Նրանցից Յիրի Ռայտասալայի խոսքերով, հատկապես այն պետությունները, որոնք չունեն պաշտպանության մեծ ուժեր ու մեծապես կախված են ՆԱՏՕ-ից, իրոք պիտի անհանգստանան ռուսական սպառնալիքից:
ՆԱՏՕ-ի անդամ պետություններից դժգոհ Թրամփը գործնական որևէ քայլ չի անում ռազմական այս դաշինքի նկատմամբ ԱՄՆ-ի աջակցությունը թուլացնելու ուղղությամբ: Բայց շատ են մարդիկ Եվրոպայում, ովքեր հարցնում են, իսկ եթե նա մի օր դադարեցնի աջակցությունը, ի՞նչ կլինի իրենց հետ:
Նմանատիպ նյութեր
9885 դիտում
11:07 06-07-2017
Թրամփ-Պուտին հանդիպման արդյունքները կարող են ազդել Հայաստանի վրա. «Ամերիկայի ձայն»
5989 դիտում
08:48 13-07-2018
Մոսկվայի խանդը կարող է քննարկման առարկա դառնալ Թրամփ-Պուտին գագաթաժողովին․ «Ամերիկայի ձայն»
2697 դիտում
12:38 02-06-2017
Փարիզյան համաձայնագիրն անդամալույծ է անում Միացյալ Նահանգների տնտեսությունը․ Թրամփ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1267 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1102 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1069 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք