2513 դիտում
20:25 12-07-2018
Հայաստանը կշարունակի ներգրավվածությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանը
Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/940695.html]Արմենպրես[/url]»-ը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Աֆղանստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խաղաղ գործընթացը պահանջում է կառուցողական մոտեցում և բոլոր կողմերի դիրքորոշումների քննարկում: Հետևաբար, մենք պետք է համախմբենք միջազգային հանրության ջանքերը բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար, ինչն անչափ կարևոր է եվրոպական անվտանգության համար ընդհանուր առմամբ:
2010 թվականից ի վեր Հայաստանը նպաստել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանը, նախ` Միջազգային Անվտանգության Աջակցության Ուժեր գործողության (ISAF), այնուհետև` «Վճռական Աջակցություն առաքելության» շրջանակներում: Մենք գնահատում ենք արդյունավետ համագործակցությունը Հայաստանի և Գերմանիայի միջև, ինչը, իմ կարծիքով, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների միջև գործընկերության լավագույն և ամենավառ օրինակներից է»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, Հայաստանը պատրաստ է շարունակել ներգրավվածությունը առաքելությանը մինչև 130 հոգանոց զորախմբով:
«
Մենք նաև հայտնել ենք մեր պատրաս
շտակամությունը, մասնակցելու ՆԱՏՕ-ի կայուն գործընկերության առաքելությանը, երբ այն գա փոխարինելու Կայուն աջակցություն առաքելությանը: Հայաստանը կշարունակի աջակցել Աֆղանստանի գլխավորությամբ և Աֆղանստանի մասնակցությամբ իրականացվող ներառական խաղաղության գործընթացին: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ մենք կշարունակենք աջակցել բարեկամական Աֆղանստանում համակողմանի խաղաղություն, բարգավաճում և կայունություն հաստատելուն միտված միջազգային ջանքերին»,- նշել է Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
914 դիտում
13:47 26-06-2014
Հայաստանը կշարունակի օժանդակել Աֆղանստանում անվտանգության հաստատման միջազգային ջանքերին. Էդվարդ Նալբանդյան
1921 դիտում
20:33 03-01-2022
Ֆրանսիան կշարունակի գործել հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան.
Այս բաժնից
961 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
1105 դիտում
10:40 26-11-2024
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
583 դիտում
10:33 26-11-2024
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին