211652_close_icon
views-count1697 դիտում article-date 22:04 03-11-2015

Հեռուստակամուրջ ՀՀ ԱԳՆ-ում` Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար կազմակերպված ավանդական հեռուստակամուրջը, որն անցկացվում էր նոյեմբերի 2-ից 6-ը` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում, Հայաստանում մեկնարկած 9-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր տեսաուղերձում ողջունեց և շնորհակալություն հայտնեց Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահներին, ինչպես նաև կարևորեց նրանց դերակատարությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում: Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարևորեց հայ խաղաղապահների մասնակցությունը և ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման գործում և շնորհակալություն հայտնեց հայ խաղաղապահներին և նրանց ընտանիքների անդամներին նվիրումի համար: Հայ խաղաղապահներին ուղղված իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ այս առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությունը նպաստում է Հայաստանի միջազգային վարկի և հեղինակության բարձրացմանը և դրանով նպաստում նաև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը: Իրենց ողջույններն ու բարեմաղթանքները հղեցին նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան պրն Ռիչարդ Միլսը, Ֆրանսիայի դեսպան պրն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար տկն Նադիա Լիխտենբերգերը, Մեծ Բրիտանիայի դեսպան տկն Ջուդիթ Մարգրեթ Ֆարնվրթը և Կովկասում ՆԱՏՕ-ի փոծգործակցության սպա պրն Ուիլյամ Լահյուն: Աֆղանստանից և Կոսովոյից ողջույնի և շնորհակալական խոսքեր հղեցին նաև Գերմանիայի և ԱՄՆ-ի հրամանատարության ներկայացուցիչները, հայ սպաներն ու ենթասպաները:

Նմանատիպ նյութեր