«Ռեալը» թվիթերում մեկ միլիոն բաժանորդ է կորցրել Ռոնալդուի հեռանալուց հետո
«Ռեալը» սոցցանցերում բաժանորդներ է կորցրել այն բանից հետո, երբ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռացավ «Յուվենտուս»:
Մասնավորապես, մադրիդյան ակումբի թվիթերյան էջում ընդամենը մի քանի օրում բաժանորդությունը դադարեցրել է մոտ մեկ միլիոն մարդ: Այժմ «Ռեալի» թվիթերն ունի 30 միլիոն բաժանորդ, սակայն դա էլ է շարունակում մնալ լավագույն ցուցանիշը բոլոր ակումբերի թվում:
Դրան հակառակ, «Յուվենտուսի» թվիթերյան բաժանորդների թիվը աճել է մեկ միլիոնով: