Արցախի Նախագահն ընդունել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջպետական ուղևորափոխադրումների, փոստային առաքումների և ռադիոհաճախականությունների մոնիթորինգի ոլորտներում երկու պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ու էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: