3173 դիտում
18:22 27-10-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարը ընդունել է ԱԶԲ ներկայացուցիչներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ բիզնեսի զարգացման ղեկավար Շերվին Պուի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ նախարարության և ԱԶԲ-ի միջև արդյունավետ համագործակցության ծրագրեր կան ճանապարհաշինության ոլորտում և պատրաստակամ են քննարկելու գործակցության այլ առաջարկներ ևս։
Շերվին Պուն նշել է, որ Հայաստանում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեծ ծրագրեր իրականացնելու նպատակով։ Նա ներկայացրել է առաջարկվող պլատֆորմը, որը ներառում է մի շարք ուղղություններ՝ խելացի քաղաք (smart city), մաքուր տեխնոլոգիաներ (cleantec) և գյուղատնտեսական տեխնոլոգիաներ (agritec)։
Շերվին Պուն կարևորել է նաև միջազգային տեխնոլոգիական կազմակերպությունների մուտքը Հայաստան։ Ներկայացվող ծրագրով ԱԶԲ-ն նպատակ ունի նախ ուսումնասիրել բարձր տեխնոլոգիական բիզնեսի հայաստանյան էկոհամակարգը, որից հետո թեստավորում կատարել և հաջողության դեպքում արդեն քննարկել ներդրումային հնարավորությունները։
Հակոբ Արշակյանն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների ոլորտը արագ տեմպերով զարգացնելու Հայաստանի կառավարության քաղաքականությունը, միաժամանակ ներկայացրել հայ ինժեներների մեծ ներուժը` նշելով, որ պատրաստակամ են քննարկելու համագործակցության և համատեղ ծրագրերի հնարավոր բոլոր տարբերակները։
Նմանատիպ նյութեր
3010 դիտում
15:20 03-10-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը
Այս բաժնից
322 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
451 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
868 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը