211652_close_icon
views-count2965 դիտում article-date 15:20 03-10-2016

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կառույցների համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ Մ-6 Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման, ինչպես նաև «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային» ծրագրերին առնչվող հարցեր: Շեյն Ռոզենտալը նշեց, որ «Հյուսիս - հարավ» ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում ԱԶԲ-ն բարեհաջող ավարտել է գործունեությունը, և այժմ շարունակում է աշխատել Տրանշ 3-ի շինարարության մեջ ներառված կազմակերպությունների հետ: Նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհակալության հայտնելով Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին համագործակցության համար՝ հույս հայտնեց, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ձևավորված երկկողմ գործակցությունը կունենա շարունակական բնույթ և բարեհաջող ընթացք: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության բնագավառների ռազմավարությանը և զարգացմանն առնչվող հարցեր, ԱԶԲ-ի հետ այդ ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները:

Նմանատիպ նյութեր