5942 դիտում
22:13 12-07-2018
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում միանգամից 3 գրքի շնորհանդես ու նկարների ցուցահանդես կանցկացվի
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հուլիսի 13-ին, ժամը 15:00 Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում միանգամից երեք գրքի շնորհանդես ու նկարների ցուցահանդես կանցկացնի: Հանրության դատին կհանձնվեն տատիկ, դուստր, թոռ Սուսաննա Հարությունյանի, Աննա Ղազարյանի, Մարիա Ղազարյանի երեք ՝ «Երջանկության թևերով», «Երևակայության խաղեր» և «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերը: Գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
Նշենք, որ շնորհանդեսը կուղեկցվի Սուսաննա Հարությունյանի հեղինակած նկարների ցուցահանդեսով:
Սուսաննա Հարությունյանի, Աննա Ղազարյանի և Մարիա Ղազարյանի «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» և «Երևակայության խաղեր» պատմվածքների շարքը ներկայացնում է մի ուրույն աշխարհ, որտեղ իրականությունը միահյուսվում է երևակայականին, իսկ երևակայականը վերածվում է իրականության, այսինքն, դա այն երանությունն է, որին ձգտում է մարդ արարածը իր ամբողջ կյանքի ընթացքում: Նրանց հերոսները, հայտնվելով բարդ իրավիճակներում, չեն վհատվում, այլ փորձում են գտնել ճիշտ լուծումներ՝ մարզելով միտքը, ճանաչելով բարին ու չարը: Իսկ «Երջանկության թևերով» գրքի հերոսները երեխաներ են: Ցանկացած տարիքում նրանք մեծերի ուշադրության, հասկացողության, հոգատարության և աջակցության կարիքն ունեն: Երեխաները նրբորեն են զգում կեղծավորությունը և չեն ներում դավաճանությունը: Սեր, ընկերություն և ամուր ընտանիք՝ ահա նրանց երջանկության բաղկացուցիչները: Եվ հանուն դրա նրանք ընդունակ են խենթության:
Ս. Հարությունյանի, Ա. Ղազարյանի և Մ. Ղազարյանի գրքաշարը պատկերազարդված է իրենց իսկ նկարներով, այսինքն՝ հեղինակներին միավորում են ոչ միայն խոսքն ու սյուժեն, այլ նաև գեղանկարչական աշխարհընկալումը:
«Երևակայության խաղեր», «Սոլնիշկոյի և Մաքսիմի ընկերների ակումբը», «Երջանկության թևերով» պատմվածքների շարքը նախատեսված է երեխաների և դեռահասների համար:
Այն շարունակական շարք է (ընթացքում է ֆանտաստիկ ժանրի «Հետ շրջելով ժամանակը»)՝ գրված երեք հեղինակի կողմից, ընտանեկան ընթերցանության համար, ֆենտեզի ժանրով: Գրքերի հերոսները ծնված օրից մեգապոլիսում ապրող, մինչև անգամ անհատականություն դարձած երեխաներ են: Այդ շարքի միջով, որպես լեյտմոտիվ, անցնում է ներկայում արդիական՝ մեգապոլիսներում դեռահասների միայնակության թեման: Այդ խնդիրը յուրաքանչյուրն իր ձևով է լուծում: Եվ, որպես կանոն՝ երևակայական տարածքում:
[img]http://st0.shamshyan.com/editor/0521385001531389364206529.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1585 դիտում
18:26 19-02-2021
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվեց Գրքի տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1637 դիտում
22:12 05-04-2021
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը
Այս բաժնից
940 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին