Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում բացման արարողությամբ կմեկնարկի «Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ՝ հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառը
Փետրվարի 19-ին՝ ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում բացման
արարողությամբ կմեկնարկի «Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ՝ հոբելյանական ցուցահանդես-
տոնավաճառը:
Բացման շրջանակում տեղի կունենա «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի մրցանակաբաշխության
արարողությունը: Կպարգևատրվեն գրադարանի՝ 2023 թվականի լավագույն ընթերցողները: Հոբելյանական
ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ՝ տարբեր
հետաքրքրությունների և տարիքային խմբերի երեխաների համար։ Այցելուները կմասնակցեն գրքերի
ցուցադրությանը, երեխաները ներկա կլինեն շնորհանդեսների, կհանդիպեն ժամանակակից մանկագիրների
և նկարազարդողների հետ, հնարավորություն կունենան հոգեբանի հետ խոսելու մանկական
ընթերցանության կարևորության և առանձնահատկությունների մասին։
Երեք օր շարունակ երեխաների համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղեր, թեստ-առաջադրանքներ, վիկտորինաներ, հեքիաթապատումներ, վարպետության դասեր, գրքերի նկարազարդումներ, թատերական ու տիկնիկային ներկայացումներ, մուլտֆիլմերի դիտումներ, երաժշտական ունկնդրումներ:
Գրադարանի հարկի ներքո իրենց մանկապատանեկան գրականության հավաքածուներով կներկայանան
հայաստանյան հրատարակչություններն ու գրատները: Այցելուները հնարավորություն կունենան
ցուցահանդես-տոնավաճառին մասնակից հրատարակչություններից ձեռք բերել մանկապատանեկան գրքեր՝
հատուկ զեղչերով:
Նշենք, որ «Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի
փետրվարի 19-21-ը։
Փետրվարի 19-ին՝ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: 2008 թվականից
այս օրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»։
ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ