3712 դիտում
23:44 11-07-2018
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով
ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը հուլիսի 11-ին ամփոփիչ հռչակագիր է ընդունել, որում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:
Հռչակագրի 67-րդ կետում ասվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել բոլոր գործընկերների իրավունքին ՝ արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու՝ զերծ արտաքին ճնշումից ու հարկադրանքից: Հռչակագրի նույն կետում շեշտվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին
«Մենք հորդորում ենք բոլոր կողմերին լինել կառուցողական և ավելի մեծ քաղաքական կամք դրսևորել առկա բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ՝ համաձայն բանակցային ձևաչափերի»,- ասվում է հռչակագրում:
Նմանատիպ նյութեր
5350 դիտում
23:11 26-09-2017
ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Էդուարդ Շարմազանով
1939 դիտում
21:47 14-07-2020
Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը
7329 դիտում
23:00 17-11-2017
Նալբանդյանը՝ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրում Արցախի վերաբերյալ հնարավոր ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
910 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1066 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
958 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին