FIAT ավտոկոնցերնի աշխատակիցները գործադուլ կսկսեն Ռոնալդուի տրանսֆերի պատճառով
«Յուվենտուսի» հովանավոր հանդիսացող FIAT ընկերության աշխատակիցները դժգոհ են մնացել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերից: Նրանք համարում են, որ նման ծախսերը անթույլատրելի են և մտադիր են գործադուլ սկսել:
«Դա անթույլատրելի է, որ ընկերությունը հարյուր միլիոնավոր եվրո է ծախսում խաղացողի վրա, երբ աշխատակիցները ծանր տնտեսական ժամանակներ են ապրում:
Մեզ ասում են, թե բարդ ժամանակներ են, աշխատակցների հանդեպ ընկերության սոցպարտավորությունները կրճատում են, և միևնույն ժամանակ հսկայական փողեր են ներդրվում ֆուտբոլիստի վրա:
Մեզ ասում են, գոտիներդ ձգեք, բայց միթե՞ դա արդարացի է: Մենք մի գործատու ունենք, և աշխատավարձերի նման տարբերությունը անթույլատրելի է:
Ընկերությունը պետք է աշխատակիցների շահերը առաջին տեղում պահի, դա պետք է լինի նպատալկը: Այսօր այդպես չէ, սեփականատերերին ավելի հետաքրքիր են ֆուտբոլն ու զվարճանքները:
Վերոհիշյալ պատճառներից ելնելով, հուլիսի 15-ից 17-ը ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարում», նշված է FIAT-ի աշխատակիցների հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի տրանսֆերը «Յուվենտուսին» արժեցավ 112 մլն եվրո, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 31 մլն եվրո:
FIAT-ը ընդգրկված է Exor հոլդինգում, որը հանդիսանում է «Յուվենտուսի» սեփականատերը: Ռոնալդուի համար ծախսերի մի մասը վճարվելու է գործարանի պահուստային ռեզերվներից: