Թուրքիայում գործադուլ են սկսել Fiat-ի և Renault-ի աշխատակիցները
Թուրքիայի Բուրսա քաղաքում գործադուլ են հայտարարել Fiat և Renault ավտոարտադրող գործարանների աշխատակիցները, հաղորդում է gazeta.ru-ն:
Վերջիններս երեկվանից դադարեցրել են գործարաններում իրենց աշխատանքը և պահանջում են բարձրացնել աշխատավարձը, ինչպես նաև բարելավել աշխատանքային պայմանները: Ակցիային մասնակցում է 2,500-ից ավելի մարդ:
Երեկվանից գործադուլ են հայտարարել նաև թուրք-իտալական Tofas և թուրքական Koc Holding ձեռնարկությունների աշխատակիցները, ովքեր նույնպես դժգոհում են ցածր աշխատավարձից և ոչ նորմալ աշխատանքային պահյմաններից: