211652_close_icon
views-count4453 դիտում article-date 15:58 11-07-2018

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել. News.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանել է Բրյուսել: Աշխատանքային այցի շրջանակներում Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/461159.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր