ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն այցելել է Երևանի լոկոմոտիվային դեպո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է Երևանի լոկոմոտիվային դեպո։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ նախարարը շրջել է դեպոյի տարածքում, ծանոթացել դրա հնարավորություններին։
Այս դեպոն երկաթուղու կարևորագույն ձեռնարկություններից է, որի գործառույթը ՀԿԵ-ի կառուցվածքի արդիականացումն է, ճանապարհը սարքին շարժակազմով ապահովելն ու գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը:
Այստեղ իրագործվում է Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող էլեկտրա և ջերմաքարշերի, էլեկտրագնացքների, բեռնատար և ուղևորատար վագոնների հիմնական և ընթացիկ վերանորոգումը, տեխնիկական զննումը և սպասարկումը: