Որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն օրենքից բարձր չպետք է լինի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի ցանկանում գնահատականներ հնչեցնել «Օլիմպավան»-ում «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի» նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ գրանցված դեպքի և նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի կալանավորման մասին:
«Ես ձեզ հորդորում եմ՝ հիմք ընդունեք տուժողի հայտարարությունը, այլ բան չեմ կարող ասել։ Տուժողն ասել է, որ Էդուարդ Բաբայանի և այլ անձի կողմից հարված չի եղել»,- ԱԺ-ում երեկ լրագրողներին ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ Բաբայանին ճանաչում է որպես զուսպ անձնավորության. «Մարզիկները զուսպ են ու չխոսկան»:
Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, թե ԱԱԾ-ի գործողությունների սլաքները, փաստորեն, «Ծառուկյան» դաշինքին են ուղղվում, Սերգեյ Բագրատյանը նկատեց. «Որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն օրենքից բարձր չպետք է լինի»»:
[b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում։[/b]