Արամայիս Գրիգորյանը նշանակվել է սփյուռքի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին ստորագրել է Արամայիս Գրիգորյանին Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արամայիս Գրիգորյանին նշանակել սփյուռքի նախարարի տեղակալ»,-նշված է Փաշինյանի որոշման մեջ: