ՀՀ Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Արարատի մարզպետ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին Արարատի մարզպետ նշանակելու հարցը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Նոր նշանակման կապակցությամբ էլ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Ա. Գրիգորյանին և մաղթեց արյդյունավետ աշխատանք։
Նշենք, որ Արարատի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել հունվարի 31-ին Ռուբիկ Աբրահամյանի հրաժարականից հետո։


