«Զենիթ» -«Բորուսիա» հանդիպման բոլոր տոմսերը սպառված են
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Զենիթ» - «Բորուսիա Դորտմունդ» հանդիպման տոմսերը սպառված են, հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: Վերջին տոմսերը գնվել են փետրվարի 6-ի երեկոյան:
Նշենք, որ «Զենիթ»-ի և «Բորուսիա»-ի միջև առաջին խաղը կկայանա փետրվարի 25-ին, Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում: