211652_close_icon
views-count10767 դիտում article-date 09:40 06-07-2018

Լարսում կիլոմետրերով ձգվող հեր­թում միայն հայկական համարանիշով մեքենաներ են, բեռնված գյուղմթերքով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ձմռանը՝ բքից, ամառը՝ հեր­թերից, տարվա բոլոր ամիսնե­րին Լարսը կա´մ փակ է, կա´մ խնդրահարույց: Հիմա էլ հայ վարորդներն արդեն մեկ շաբաթ է՝ անցակետում են: Վարորդնե­րը դժգոհում են իրենց անհարկի օրերով անցակետում կանգնեց­նելուց, դրա դիմաց վճարումներ գանձելուց, հերթերը շրջանցե­լուց: «Մեր վերջն ինչ պետք է լի­նի: Ինչքան պետք ա էսպես տանջված, կիսաքուն գերի մնանք անցակետում: Ո´չ թող­նում են անցնենք, ո´չ էլ հետ գնանք մեր տները: Մարդիկ՝ վրացիները, գալիս են առանց հերթի անցնում, գնում են, իսկ մենք գերիի պես սուտկաներով մնում ենք կանգնած»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում դժգոհեց վարորդներից Կարեն Արամյա­նը՝ պատճառաբանելով, որ հենց բացատրություն են պա­հանջում, իրենց պատասխա­նում են, որ «մեր պրավիտիլստվան» է մեղավոր, իրենք էին ու­զում, որ «կոմֆորտ», հարմարա­վետ լինի, եղել է, թող չբողոքեն: «Ճանապարհը սարքված է, որ մարդիկ՝ հայերը, ռուսները, վրացիները, ադրբեջանցիները գնան-գան: Ճանապարհը սարքված չէ, որ խտրական մո­տեցում ցուցաբերվի: Բայց երեք օր ա՝ ես կանգնած եմ, մարդիկ գալիս-գնում են, իսկ ես դեռ էդ­պես էլ անցակետում եմ»,- դժգո­հեց մեկ այլ վարորդ: Անցակետում կիլոմետրերով ձգվող հեր­թում բացառապես հայկական համարանիշով մեքենաներ են, ընդ որում, բեռնված հիմնակա­նում գյուղմթերքով: Վարորդնե­րն անցակետի կայանատեղիում կանգնելու համար ամեն օր պարտադիր վճարում են կա­տարում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր