Ինչի՞ վրա են ծախսել Քննչական կոմիտեի «վերջին» միլիոն դրամը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը նախքան հրաժարականի դիմում ներկայացնելը 2 առևտրային գործարք է կնքել` ծախսելով վերջին միլիոնը: Ընդ որում` այդ գործարքները կնքվել են մեկ անձից կատարվող գնումների միջոցով` առանց մրցույթների:
Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Մագաս Ինվեստ» ընկերության հետ՝ ոչ ավել, ոչ պակաս, 1 մլն դրամի չափով: «Մագաս Ինվեստը» պատկանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրներից մեկին` Արմեն Աբրահամյանին, ով նախորդ գումարման Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր էր: «Մագաս Ինվեստը» հարավկորեական «ՀՅՈՒՆԴԱԻ» (HYUNDAI) ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչն է:
Մեկ այլ գործարքով Քննչական կոմիտեն մայիսի 29-ին հայտարարության տպագրություն է պատվիրել «Հայոց Աշխարհ» օրաթերթին` վճարելով 260 հազար դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]