Իսպանիա-Ռուսաստան. 2-րդ խաղակեսը սկսվել է
Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հանդիպում են Իսպանիայի և Ռուսաստանի հավաքականները։ Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում սկսվել է երկրորդ խաղակեսը։ Առաջին խաղակեսն ավարտվել է 1։1 հաշվով։
12-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի հավաքականի պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը։
41-րդ րոպեին պատասխան գոլը խփել է Արտյոմ Ձյուբան, նա անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցը։
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կհանդիպի Խորվաթիա - Դանիա դիմակայության հաջողակին։
Ուղիղ եթերին կարող եք հետևել [url=http://www.1tv.am/hy]այստեղ[/url]։


