211652_close_icon
views-count1926 դիտում article-date 23:33 06-06-2014

Ավարտվեց Գերմանիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսը

Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում շարունակում է ընթանալ Գերմանիա-Հայաստան ֆուտբոլային թիմերի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո, չնայած ընթացող լարված պայքարին, թիմերը չկարողացան բացել հաշիվը և այն ավարտվեց 0:0: Մեր հավաքականի ֆուտբոլիստի՝ Արթուր Եդիգարյանի հետ պայքարում վնասվածք ստացավ գերմանացի խաղացող Մարկո Ռոյսը, ում փոխարինեց Լուկաս Պոդոլսկին: Հավելենք, որ Հայաստանի հավաքականը խաղադաշտ է դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով` 1.Ռոման Բերեզովսկի (ա) 3.Վարազդատ Հարոյան 15.Հրայր Մկոյան 5.Ռոբերտ Արզումանյան 20.Լևոն Հայրապետյան 7.Արթուր Եդիգարյան 8.Ռումյան Հովսեփյան 22.Էդգար Մանուչարյան 18.Հենրիխ Մխիթարյան 10.Գևորգ Ղազարյան 14.Յուրա Մովսիսյան

Նմանատիպ նյութեր