ԱԺ-ն սկսում է Կուսակցությունների մասին օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանք
Ազգային ժողովը սկսում է «ՀՀ Կուսակցությունների մասին» օրենքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
«Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական. և՛ արտախորհրդարանական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու: Աշխատանքը կհամակարգի Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը»,- գրել է ԱԺ փոխնախագահը: