Սուքիասյաններին պատկանող ընկերություններից մեկը սկսել է բենզին ներկրել եվրոպական երկրներից. Tert.am
ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերություններից մեկը վերջին շրջանում 1-2 անգամ Հայաստան վառելիք է ներկրել եվրոպական երկրներից: [url=http://www.tert.am/am/news/2018/06/30/Sil-concern/2729697]Tert.am[/url] -ի հետ զրույցում այս մասին տեղեկությունը հաստատեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը:
««Սիլ կոնցեռնի» կազմակերպություններից մեկը 1-2 անգամ Հայաստան է ներմուծել եվրոպական դիզվառելիք»,-ասաց Աննա Մկրտչյանը:
Հարցին, թե ներմուծումները արվել են հեղափոխությունից հետո, վերջինս դրական պատասխան տվեց: