slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արցախի պետնախարարն այցելել է Մարտակերտ, Մատաղիս և Թալիշ համայնքներ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Արցախի պետնախարարն այցելել է Մարտակերտ, Մատաղիս և Թալիշ համայնքներ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count5606 դիտում article-date 23:56 29-06-2018
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան, եղել շրջկենտրոնում, ապա այցելել Մատաղիս և Թալիշ համայնքներ։ Մարտակերտ քաղաքում՝ շրջվարչակազմում, պետնախարարի ղեկավարությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն։ Վերջինիս ընթացքում շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը և համապատասխան ոլորտների պատասխանատուները զեկուցել են գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների, դաշտերում հակահրդեհային միջոցառումների կազմակերպման, շրջանի տարածքում պետական բյուջեի միջոցներով իրականացվող քաղաքաշինական ծրագրերի մասին։ Անդրադարձ է եղել կարկտահարությունից տուժած հողօգտագործողների մասին, որին Գ․ Մարտիրոսյանը պատասխանել է վերահավաստիացմամբ, որ կլինի պետական աջակցություն՝ դրամական փոխհատուցումների տեսքով։ Մատաղիսում պետնախարարը եղել է «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-1» ՀԷԿ-ի տարածք, ծանոթացել էլեկտրակայանի բնականոն աշխատանքին։ Շրջայցի ընթացքում Գ․ Մարտիրոսյանը այցելել է նաև «Golden-fish–k» ընկերության կողմից օտարերկրյա ներդրումով Մատաղիսում սև խավիարի արտադրության համար կառուցված ձկնաբուծարանում, ինչպես նաև նույն բնակավայրում՝ ջրամբարի հարևանությամբ, դարձյալ օտարերկրյա ներդրումով ստեղծված հանգստյան գոտում։ Պետնախարարը հավաստիացրել է տնտեսվարողներին, որ պետությունը նախանձախնդիր է սատարելու իրենց և հետևողականորեն բարելավելու Արցախի բիզնես միջավայրը։ Մատաղիսից ուղևորվելով Թալիշ՝ պետնախարարը դիտարկել է երկու բնակավայրերն իրար կապող ավտոճանապարհի ներկայիս դրությանը, գյուղում ծանոթացել պետական աջակցությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով իրականացվող շինարարարական և վերանորոգչական աշխատանքներին։ Շրջվարչակազմի ղեկավարը և Թալիշ համայնքի ղեկավարը հանգամանալից կերպով Գ․ Մարտիրոսյանին ներկայացրել են 2016 թվականի քառօրյա պատերազմի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերված գյուղի հետևողական վերականգնման և ներկայումս տարբեր տեղերում բնակվող թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքների ընթացքը։ Այցի ընթացքում պետական նախարարին ուղեկցել են քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր