Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի ղեկավարությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին եւ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման եւ մի շարք այլ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Ամերիկյան համալսարանին՝ Արցախին մշտապես սատարելու համար՝ այդ աջակցությունը համարելով պահանջված եւ կարեւոր: