211652_close_icon
views-count795 դիտում article-date 16:22 03-09-2014

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահին և փոխնախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Դեր-Կյուրեղյանին եւ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին: Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արմեն Դեր-Կյուրեղյանին Ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ նա կշարունակի հաստատությունը զարգացնելու եւ Արցախի հետ կապերը խորացնելու քաղաքականությունը` հավելելով, որ դա Արցախի համար պահանջված է ու օգտակար: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ԼՂՀ նախագահի տեղեկատվության վարչությունից:

Նմանատիպ նյութեր