39050 դիտում
11:37 29-06-2018
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Opel-ն ու ГАЗ 31-ը. վերջինը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի բնակիչ, 24-ամյա Մայիս Խաչատրյանի վարած Opel Omega մակնիշի 35 FV 843 համարանիշի և Սպիտակ քաղաքի բնակիչ, 59-ամյա Հրահատ Նազարյանի վարած ГАЗ 31029 մակնիշի 13 ԼՕ 536 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Մ. Խաչատրյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 51-ամյա Սանասար Խաչատրյանը, 35-ամյա Թամարա Ամիրյանը և ГАЗ 31029-ի ուղևորներ, վարորդի համաքաղաքացիներ, 60-ամյա Հրանտ Չոբանյանն ու 57-ամյա Զեփյուռ Վարդերեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատախանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 31-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապահին տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+